30.01.2024|
19:10
2020 թվականի աշնան ցավալի պարտությամբ պատերազմն իրականում վաղուց էր սկսվել: Այն ընդհանրապես չէր ավարտվել 90-ականների հրադադարի պայմանագրով: Եվ ժամանակին անչափ տեղին էր Վազգեն Սարգսյանի կոչը, որ, «ժողովուրդ, զգոն եղեք, պատերազմը չի ավարտվել»: Այն շուրջ քառորդ դար շարունակվում էր մեր նկատմամբ թուրք-ազերիների կիրառած տնտեսական, լրատվական, ճանապարհային շրջափակմամբ, իրենց երկրներում հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզչությամբ: Եվ այսօր էլ ակնհայտ է , որ այն շարունակվում է։